Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Լուսավոր մարդիկ մութ ժամանակներում լավ են երևում

Լուսավոր մարդիկ մութ ժամանակներում լավ են երևում
03.06.2025 | 14:28

ՈՒ՞ր են հիմա տարբեր տարիներին Հայ Առաքելական Եկեղեցու ամենաբարձր՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի արժանացածները, ինչու՞ չի լսվում հանուն եկեղեցու պաշտպանության նրանց ձայնը։

Լուսավոր մարդիկ մութ ժամանակներում լավ են երևում, եթե,իհարկե, չեն թաքնվում խավարում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ